ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԿԻՑ ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԷԿՈ ՖԵՐՄԱ
Մերոնց Տուն խնամքի կենտրոնին կից՝ ի բարօրություն մեր տարեցների ֆիզիկական և հոգեկան առողջության՝ մասնագետների խորհրդով, որոշել ենք ստեղծել փոքրիկ Էկո ֆերմա։
Ձեր աջակցությամբ կունենաք փոքրիկ բանջարանոց, ինպես նաև հավեր, մի քանի ճագարներ և բադեր։
Ֆերմայի բարիքները կճաշակեն տարեցները, կունենան դիետիկ մսամթերք։
Կենտրոնի հոգեբանական ծառայությունը շատ կարեվորում է այս ծրագիրը, որպես հոգեկան առողջության և ներդաշնակության ապահովման երաշխիք։
Միացեք, աջակցեք, դարձեք էկո ֆերմայի հիմնադիր։
