ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐԸ

«Արժանապատիվ ծերություն» բարեգործական ծրագիր

Ծերությունը չպետք է վերածվի միայնության և նյութական դժվարությունների շրջանի։ «ՄԵՐՈՆՑ ՀԱՄԱՐ» բարեգործական ծրագիրն ստեղծվել է հենց այդ համոզմունքով՝ սոցիալապես անապահով տարեցների համար ապահովելու բարձրակարգ խնամքի ծառայություններ, ներառյալ կացարան, սնունդ, բուժօգնություն և սոցիալական ակտիվություն։

Այս ծրագիրը նորարարական սոցիալական մոդել է, որը համադրում է բարձրակարգ վճարովի խնամքն ու բարեգործական աջակցությունը։ Այն հիմնված է խաչաձև ֆինանսավորման սկզբունքի վրա, և ֆինանսապես ապահով տարեցների վճարների, ինչպես նաև նվիրատուների աջակցության միջոցով ապահովվում է նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների խնամքը։ Այս կերպ հավասար պայմաններ են ստեղծվում բոլորի համար, որպեսզի ոչ ոք չզրկվի արժանապատիվ ծերություն անցկացնելու իրավունքից։

«ՄԵՐՈՆՑ ՀԱՄԱՐ» ծրագիրը հոգատարության, համերաշխության և փոխօգնության մի նոր մշակույթ է, որտեղ յուրաքանչյուր տարեց, անկախ իր սոցիալական վիճակից, վայելում է նույն սերն ու ուշադրությունը։ Այս մոդելը սփյուռքի մեր հայրենակիցներին նույնպես հնարավորություն է տալիս ներգրավվել նախաձեռնության մեջ՝ աջակցելով կարիքավոր տարեցներին հայրենիքում։

Մեր մեծերն արժանի են ջերմության, հոգատարության և որակյալ կյանքի, և մեր առաքելությունն է դա իրականություն դարձնել։ Միացեք մեզ՝ փոխելու հարյուրավոր մարդկանց կյանքը՝ նրանց վերադարձնելով ժպիտը։

Առցանց հայտի լրացման կարգ շահառուների համար

Անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ՝ շահառուի կարիքները գնահատելու համար։ Հայտը լրացնելու գործընթացը պարզ է և բաղկացած է մի քանի հիմնական քայլերից։ 

 Անհրաժեշտ տեղեկությունները կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեին։ 

1. Անձնական տվյալների լրացում։

2. Առողջական վիճակի և կարիքների գնահատում։

3․ Սոցիալական և ֆինանսական վիճակ։

4. Հավաստագրերի և փաստաթղթերի վերբեռնում։

5. Դիմումի ուղարկում և հաստատում։

6. Դիմումի վերանայում և հետադարձ կապ։

 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ԱՅՍՕՐ ԵՎ ԴԱՐՁԵՔ ԱՐՏԵՄ ՊԱՊԻԿԻ ԽՆԱՄԱԿԱԼԸ

ՄԻԱՍԻՆ ԽՆԱՄԵՆՔ 101 ԱՄՅԱ ԱՐԱՔՍՅԱ ՏԱՏԻԿԻՆ

ԴԱՐՁԵՔ ՌԱՖԻԿ ՊԱՊԻԿԻ ԽՆԱՄԱԿԱԼԸ

ԴԱՐՁԵՔ ՎԱԼԵՐԻԿ ՊԱՊԻԿԻ ԽՆԱՄԱԿԱԼԸ

Ներկայումս Վալերի պապը բնակվում է «Մերոնց տուն» խնամքի կենտրոնում։

ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԿԻՑ ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԷԿՈ ՖԵՐՄԱ

Նվիրաբերի և իրականություն դարձրու տարեցների կարիքների և թերապիայի համար կառուցվող էկո ֆերման։

ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՄԵԿ ԱՆԳԱՄՅԱ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ 50000 ՀՀ ԴՐԱՄ Է։