ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մենք նպատակ ունենք ստեղծել խնամքի այնպիսի կենտրոն, որը կդառնա Հայաստանի այցեքարտը տարեցների բարձրակարգ խնամքի ոլորտում։ Վաղնջական ժամանակներում հայ ժողովուրդն աստվածացնում էր իր մեծերին՝ նրանց հավերժորեն պաշտելու համար, մեր ժամանակներում էլ հասարակության կյանքում խոսքը միշտ մեծինն է, և հավատարմությունն այսպիսի արժեհամակարգին կարող է ստեղծել բոլոր հնարավորությունները՝ առաջնակարգ տեղ զբաղեցնելու մեծերին առաջարկվող կամ նրանց մատուցվող կենտրոնների շարքում։ Ոչ միայն ապահովելու ենք միջազգային չափանիշներին համապատասխան խնամքի ծառայություններ, այլև զարկ ենք տալու գերիատրիկ տուրիզմին՝ Սփյուռքի և արտերկրի ներկայացուցիչներին հնարավորություն տալով ծերությունն անցկացնել Հայաստանում և ստանալ բարձրակարգ խնամք։

Այս մոդելը միավորում է խնամքը, բարեկեցությունը և սերունդների համերաշխությունըորպեսզի յուրաքանչյուր տարեցանկախ սոցիալական վիճակից, լիարժեք կյանք վարի Հայաստանում։

Մեր առաքելությունը պարզ է՝ ստեղծել նոր որակնոր մշակույթորում տարեցների խնամքը կդիտարկվի ոչ միայն որպես պարտականությունայլև որպես պատիվ ու ներդրում դեպի արժանապատիվ ծերություն։

 

 

Ի՞նչ ենք առաջարկում

 

1 Բարձրորակ բժշկական և անհատական խնամք

 

ա) Բժիշկների և բուժաշխատողների շուրջօրյա վերահսկողություն։

բ) Անհատական խնամք՝ կախված տարեցների առողջական վիճակից։

գ) Հատուկ ծրագրեր՝ տարեցների ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար։

դ) Հաշմանդամություն կամ ծանր հիվանդություններ ունեցող տարեցների հատուկ խնամք։

 

2 Հարմարավետ և ժամանակակից պայմաններ

 

ա) Միջազգային չափանիշներին համապատասխան կահավորված մեկտեղանոց կամ երկտեղանոց սենյակներ։

բ) Անձնական և հանրային տարածքներ՝ գրադարանայգիհարմարավետ հանգստի սրահներ։

գ) Բացօթյա տարածք զբոսանքի և առօրյա ակտիվության համար։

 

3 Սոցիալական կյանք և ակտիվ ծերություն

 

ա) Մշակութային և կրթական միջոցառումներ։

բ) Արվեստիերաժշտության և արհեստների խմբակներ։

գ)Հոգևոր աջակցություն՝ հոգևորականների և հոգեբանների մասնակցությամբ։

դ) Շփման և նոր ընկերական կապերի ձևավորման հնարավորություններ։


4 Հատուկ ծրագիր սոցիալապես անապահով տարեցների համար

 

«Մերոնց Տուն» խնամքի կենտրոնը գործում է սոցիալական պատասխանատվության սկզբունքով և նախատեսում է հատուկ տեղեր սոցիալապես անապահով տարեցների համար։ Մեր ընդհանուր ռեսուրսների մեկտեղման շնորհիվ բազմաթիվ տարեցներ կարող են ծառայություններից անվճար օգտվել՝ չզրկվելով որակյալ խնամքից։

 

5 Տարբերակ Սփյուռքի համար

 

Խնամքի կենտրոնը հարմարեցված է ինչպես Սփյուռքի ներկայացուցիչների, այնպես էլ օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են իրենց ծերությունն անցկացնել Հայաստանում։ Ծառայությունները ներառում են՝

 

ա) Օժանդակ ծառայություններ փաստաթղթերի և բնակության կազմակերպման համար։

բ) Միջազգային չափանիշներին համապատասխան խնամք և սպասարկում։

գ) Հայկական ավանդույթներին հավատարմության միջավայր։