ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դեպի մարդը միտված յուրաքանչյուր գաղափար խարսխված է ինչ-որ պատմություն վրա․․․ Երբ այդ գաղափարը վերածվում է նպատակի, մարդկային հարաբերություններում ծնվում է լույսը՝ որպես նոր պատմության կամ նոր ակնթարթի սկիզբ։ Կյանքդ, որը քոնն է, դառնում է հազարներինը, հարյուր հազարներինը, և լույսը տարածվում է ամենուր՝ ջերմացնելով սրտերը և հիշեցնելով, որ մարդն իր մեջ առաջին հերթին պետք է փնտրի մարդուն։ Ու եթե չի գտնում, պետք է արթնացնի նրան, որովհետև մարդը ոչ մի տեղ էլ չի հեռացել մեզանից, պարզապես շատերի մեջ գուցե քնած է կամ էլ նիրհում է ճոճքում, որը «կապել» է հորիզոնից հորիզոն՝ օրորելու համար իր հավատը, որը բազմաթիվ փորձությունների է ենթարկվել անցած օրերի ու տարիների քուրայում․․․

«Մերոնց Համար» բարեգործական ծրագիրն էլ իր պատմությունն ունի։ 2023 թվականն էր, երբ «Մերոնց Տուն» խնամքի կենտրոնում հայտնվեց արցախյան հերոսամարտերի բովով անցած 90-ամյա մի պապիկ՝ քշված պատերազմական փոթորիկներից ու կքված ճակատագրի հարվածներից։ Բայց նա ուժեղ ոգի ուներ, և մենք հասկացանք, որ պետք է օգնել այդ ոգուն՝ դրսևորվելու ոչ թե սոսկ մնացած օրերի ու տարիների հաշվարկով, այլև իմաստության տարածման ուղիով, որն անհրաժեշտ գանձ է հաջորդ սերունդների համար։ Պապիկը ոչ տուն ուներ, ոչ սոցիալապես ապահով հարազատներ, ոչ էլ հնարավորություն՝ օգտվելու որակյալ խնամքից։ Բայց ուներ մեկ բան՝ կյանքի և արժանապատիվ ծերություն ունենալու հույս և իրավունք։

Նա մենակ էր, խոցելի, լռությամբ կրում էր տարեցի տառապանքը, որը հանգրվանել էր նրա բիբերի անկյուններում։ Եվ այդ օրը մեզ համար շրջադարձային դարձավ որոշեցինքոր դրվագային օգնությունից պետք է անցում կատարել խնդիրների հիմնարար լուծման քաղաքականության։ «Մերոնց Համարը» պետք է դառնա այնպիսի կենտրոն, որը ոչ թե պարզապես խնամք կտրամադրի, այլ կդառնա ջերմ ընտանիք այն մեծերի համարովքեր ինչ-ինչ խնդիրների պատճառով հայտնվել են ծանր սոցիալական և անելանելի վիճակում։

Այսօր մեր տեսլականն ավելին էքան պարզապես օգնության ձեռք մեկնելը։ 

Մենք ուզում ենք փոխել վերաբերմունքը, ստեղծել միջավայր, որտեղ տարեցները կապրեն սիրո, ուշադրության, հոգատարության մեջ։ Որտեղ ոչ ոք միայնակ չի լինի, որտեղ յուրաքանչյուրն իր տանը կլինի։ Որտեղ ոչ ոք իրեն ավելորդ չի զգա, որովհետև նրանք՝ իմաստության այդ «շտեմարանները», կարևոր են և պահանջված։

«Մերոնց Համարը» ծնվեց ոչ թե պարզապես կարեկցանքից, այլ հավատից, և մենք պատրաստ ենք այն վերածել իրականության։

 

Ի՞նչն է ոգեշնչում մեզ

 

«Մերոնց Տուն» խնամքի կենտրոնում ապրող տարեցների գոհունակությամբ լի հայացքները, նրանց խաղաղ ժպիտները, ջերմ խոսքերը պարզապես պահանջում են առաջ շարժվել։ Բայց դա մի պահանջ է, որը հաճելի պարտականություն է առաջացնում յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր ձեռքսեղմում կամ բարեմաղթանք լիարժեք իմաստ է հաղորդում մեր առաքելությանը։

Սփյուռքի մեր հայրենակիցների մի զգալի մասը փափագում է, որ իրենց ծնողներըպապիկ-տատիկները ծերությունն անցկացնեն հայրենիքում, բայց միևնույն ժամանակ ստանան միջազգային չափանիշներին համապատասխան խնամք։ Մենք ցանկանում ենք նրանց այդ երազանքն իրականություն դարձնել՝ ստեղծելով մի հաստատություն, որը ոչ միայն կլրացնի այդ բացը՝ հայրենիքը դարձնելով կենդանի և շոշափելի, այլև կդառնա օջախորտեղ նրանք կապրեն սիրո և հոգատարության մեջ։

Ոգեշնչումը միս ու արյուն կստանա, եթե մեր աշխատանքը փրկօղակ դառնա տարեցների համար, իսկ նորաստեղծ կենտրոնը վերածվի սերունդների համերաշխության խորհրդանիշի։ Այս ծրագիրը միայն խնամքի մասին չէայն առաջին հերթին հայրենիքի, ժառանգության և միմյանց հանդեպ պարտքի մասին է։ Մենք ոչ միայն կենտրոն ենք կառուցում, այլև նոր նանաձեռնությունների օգնությամբ կամրջում ենք սերունդներին՝ ճանապարհ բացելով ծերունական իմաստության ու պատանեկան ավյունի ակտիվ շփման համար։